Դատավարություն՝ Բաքվում. Մեղադրող կողմը՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ Բաբայանի դերի մասին
  Դատավարություն՝ Բաքվում.  Մեղադրող կողմը՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ Բաբայանի դերի մասին
17:33     07 11 2025    
Բաքվի ռազմական դատարանում այսօրվա դատավարությունը՝ Հայաստանի քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործով, շարունակվել է պետական մեղադրող դատախազների ելույթներով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հատուկ հանձնարարությունների գծով գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին նիստում ներկայացրել է մեղադրյալ Դավիթ Բաբայանին վերաբերող փաստաթղթեր և ապացույցներ։

Նա հայտարարել է, որ 1998 թվականին Հայաստանի ռազմական ագրեսիայի ժամանակ Դավիթ Բաբայանը միացել է անօրինական կազմավորմանը և մինչև 2023 թվականը զբաղեցրել տարբեր «պաշտոններ»։ Սա հաստատվում է ինչպես իր սեփական ցուցմունքներով, այնպես էլ դատավարության ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերով։ Մեղադրող կողմը Դավիթ Բաբայանին վերագրել է 1998-2023 թվականներին կատարված հանցավոր արարքներ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ թեև նա զինվորական չէր, բայց շարքային քաղաքացիական անձ էլ չէր։

Գործի փաստական հանգամանքները, դատավարության ընթացքում ուսումնասիրված ծավալուն ապացույցները, ինչպես նաև մեղադրյալների ցուցմունքները ցույց են տալիս, որ չնայած Բաբայանը չի մասնակցել մարտական գործողություններին, նա անմիջականորեն մասնակցել է հանցավոր կազմակերպության գաղափարախոսության ձևավորմանը և իրականացմանը, ինչպես նաև ինքնահռչակ կազմավորման քաղաքականությանը։ Նա տեղեկացված է եղել ի շահ հանցավոր կազմակերպության կատարված հանցագործությունների մասին, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել դրանք կանխելու համար։ Ընդհակառակը, ատելություն և թշնամանք հրահրելով, նա հիմք է ստեղծել հետագա հանցագործությունների համար։ Այսպիսով, նա անուղղակիորեն մասնակցել է նշված ժամանակահատվածում հանցավոր արարքների կատարմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Դատավարություն   Բաքու  


Լրահոս