Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձը. Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել
  Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձը. Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել
14:02     07 11 2025    
Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները՝ Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձի կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ փաստաթղթում ընդգծվում է, որ 44-օրյա Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակը դարձել է՝ ժողովրդի միասնության և պետության ուժի խորհրդանիշ՝ նոր էջ բացելով երկրի պատմության մեջ։

Հայտարարության հեղինակները նշել են, որ այս հաղթանակը ոչ միայն վերականգնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև կրկին վերակենդանացրել է ազգային հպարտության զգացումը։

Համատեղ հայտարարության մեջ կուսակցությունները շնորհավորել են՝ Ադրբեջանի քաղաքացիներին և արտերկրում գտնվող հայրենակիցներին՝ պատմական հաղթանակի տարեդարձի կապակցությամբ և կոչ են արել ազգային միասնության հետագա ամրապնդմանը՝ հանուն ուժեղ և բարգավաճ պետության։

«Այս փառահեղ էջը, որը պետականության պատմությանը նվիրել են՝ ադրբեջանական ժողովուրդը, ադրբեջանական բանակը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ, հաղթանակած Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը՝ համաշխարհային պատմության այսպիսի դժվարին և վտանգավոր ժամանակահատվածում, հավերժ կմնա», - ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանում գործող 23 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաղթանակ   Ադրբեջան  


Լրահոս