Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ լորդ Ալդերդեյսի հետ
  Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ լորդ Ալդերդեյսի հետ
10:01     07 11 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով առևտրային ներկայացուցիչ լորդ Ջոն Ալդերդեյսի հետ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Հաջիևը այս մասին գրել է սոցիալական ցանցի իր էջում։

«Ես ուրախ էի այսօր հանդիպել Մեծ Բրիտանիայի՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով։ առևտրային ներկայացուցիչ լորդ Ջոն Ալդերդեյսի հետ: Մենք արդյունավետ զրույց անցկացրեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք հետագայում ընդլայնել մեր երկկողմ առևտրային, գործարար և ներդրումային հարաբերությունները՝ ռազմավարական գործընկերության ոգով, ինչպես նաև օգտագործել արհեստական բանականության, թվային փոխակերպման և կապի ոլորտում հնարավորությունները», - գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բրիտանիա  


Լրահոս