Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Ռոբերտ Կալինյակը շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայրենական պատերազմում Հաղթանակի հինգերորդ տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել այդ իրադարձությանը նվիրված զորահանդեսին մասնակցելու հրավերի համար։ Հյուրը նաև նախագահին է փոխանցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ողջույնը։
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնի համար և իր ողջույնը փոխանցել Սլովակիայի վարչապետին։ Նախագահը բարձր է գնահատել Ռոբերտ Կալինյակի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Հայրենական պատերազմում Հաղթանակի հինգերորդ տարեդարձի առթիվ վաղը Բաքվում կայանալիք զորահանդեսին:
Նախարարը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում Վաշինգտոնում ձեռք բերված առաջընթացի համար։ Պետության ղեկավարը նշել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերի պատմական նշանակությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման առումով և ընդգծել դրանց դերը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում։
Ռոբերտ Կալինյակը նշել է, որ Սլովակիան անհամբեր սպասում է Իլհամ Ալիևի այցին: