Ադրբեջանի ԱԳՆ. 3+3 հարթակը պետք է ներառի բոլոր մասնակից երկրների հարցերը
  Ադրբեջանի ԱԳՆ.  3+3 հարթակը պետք է ներառի բոլոր մասնակից երկրների հարցերը
17:37     07 11 2025    
Ադրբեջանը «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հիմնական նախաձեռնողներից մեկն էր և աջակցում է այս ձևաչափով հերթական հանդիպման անցկացմանը։

Այս մասին Report-ին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հիմնական նախաձեռնողն է։ Այս մեխանիզմի շրջանակներում, որը ստեղծվել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, արդեն անցկացվել է երեք հանդիպում՝ Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին նիստի ժամանակ մենք փորձեցինք ամփոփիչ փաստաթղթում ներառել Ադրբեջանի և Հայաստանի կողմից ապագա հանդիպումների հետևողական կազմակերպման վերաբերյալ դրույթ, սակայն հայկական կողմը դեմ հանդես եկավ։ Մենք կարծում ենք, որ հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում», - ասել է Հաջիզադեն։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ լուրջ նախապատրաստական աշխատանքների և հանդիպման օրակարգի մշակման անհրաժեշտությունը նույնպես մնում է կարևոր հարց։

«Բացի այդ, բազմիցս ընդգծվել է, որ հարթակը նախատեսված է ոչ միայն ադրբեջանա-հայաստանյան հարցերի կամ Հարավային Կովկասի խնդիրների քննարկման համար. այն պետք է ներառի բոլոր մասնակից երկրների մտահոգությունները: Հենց այդ պատճառով էլ ստեղծվել է այս մեխանիզմը», - հավելել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս