Էրդողանը՝ Ալիևին. Թուրքիան խորը հպարտության զգացում է ապրում' հետևելով եղբայրական Ադրբեջանի առաջընթացին
  Էրդողանը՝ Ալիևին. Թուրքիան խորը հպարտության զգացում է ապրում' հետևելով եղբայրական Ադրբեջանի առաջընթացին
16:01     07 11 2025    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին Հայրենական պատերազմում Հաղթանակի հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, որը կնշվի նոյեմբերի 8-ին։

«Հուսով եմ, որ այս փառահեղ Հաղթանակից հետո խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռնարկվող կառուցողական քայլերը կհանգեցնեն ամուր համաձայնագրի։ Վստահ եմ, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կծառայեն ամբողջ տարածաշրջանի բարօրությանը և կբարձրացնեն դրա ռազմավարական նշանակությունը գլոբալ քաղաքականության մեջ։

Ազատագրված հողերի արագ վերածնունդն ու վերականգնումը արժանի են հատուկ գովասանքի։ Այս կարևոր իրադարձության տարեդարձին Թուրքիան խորը հպարտության զգացում է ապրում' հետևելով եղբայրական Ադրբեջանի առաջընթացին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

«Մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված ադրբեջանա-թուրքական հարաբերությունները և եղբայրության անխզելի կապերը շարունակում են ամրապնդվել։ Մեր դաշինքն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում, որոնք կառուցված են ամուր հիմքի վրա, դարձել են տարածաշրջանային խաղաղության, վստահության և կայունության ամենակարևոր հիմքերից մեկը։ Անկասկած, Ձեր իմաստուն ղեկավարության ներքո եղբայրական Ադրբեջանի նվաճումները կշարունակեն զգալի ներդրում ունենալ տարածաշրջանի բարգավաճման գործում», - նշվում է նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ալիև  


Լրահոս