Արաղչի. Մենք Զանգեզուրի հարցի վերաբերյալ անմիջական կապի մեջ ենք
  Արաղչի.  Մենք Զանգեզուրի հարցի վերաբերյալ անմիջական կապի մեջ ենք
10:33     07 11 2025    
«Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի հարցի վերաբերյալ Իրանին որևէ սպառնալիք չի լինի»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Համադանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքականության որևէ փոփոխություն, և կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը և մեր գաղափարը «3+3» ձևաչափն է։ Մենք Զանգեզուրի հարցի վերաբերյալ անմիջական կապի մեջ ենք, և մեզ վստահեցրել են, որ Իրանին որևէ սպառնալիք չի լինի։ Իհարկե, մենք հետևում ենք իրավիճակին», - ասել է Աբբաս Արաղչին։
Zinvor.info

Հեշթեգներ. Արաղչի   Զանգեզուր  


Լրահոս