«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր». Ստեփան Դանիելյան
|
|
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա քննարկման առարկա է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր, թե ոչ։ Գործող կառավարությունը փորձում է այդ բառից ազատագրվել, գործող ընդդիմությունը՝ ճիշտ հակառակը։ Երկու դեպքում էլ նպատակն իմիջային է, քաղաքական մանիպուլյացիաների խնդիր է, ուղղված ներքին լսարանին։
|
Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում «կապիտուլյացիա»։
Գերմաներեն kapitulation նշանակում է ռազմական գործողությունների դադարեցում՝ կողմերից մեկի պահանջները բավարարելու պայմանով։
Կա նաևաԱնվերապահ կապիտուլյացիա՝ unconditional surrender, որը նշանակում է կողմերից մեկը հանձնվում է առանց պայմանների՝ հաղթող կողմի ողորմածության հույսին մնալով։
Օրինակ՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիան կապիտուլյացիա է ստորագրել, սակայն պայմաններով, իսկ 1945-ին ստորագրել է անվերապահ կապիտուլյացիա՝ unconditional surrender։ Այս դեպքում երկիրը զրկվում է սուվերենությունից, տարածքային կորուստներ է ունենում, ռազմական ղեկավարները դատվում են՝ որպես պատերազմի հանցագործներ, մուծվում են ռազմատուգանքներ և այլն։ Միչև այժմ Գերմանիայի սուվերենությունը սահմանափակված է, որի հետ հաշտության պայմանագիր 1945-ին հաղթող երկրները դեռևս չեն ստորագրել։
Երկու դեպքում էլ միջազգային իրավունքն ունի կարգավորումներ, չնայած ամեն մի դեպքում կյանքն իր ուղղումներն է մտցնում։
Հիմա գանք մեր դեպքին, արդյոք Նոյեմբերի 9-ի հայտարարությունն անվերապահ կապիտուլյացիա՞ էր, իհարկե, ոչ, այն պայմաններով թելադրված էր, այսինքն՝ ուղղակի կապիտուլյացիա էր:
Այս առումով հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարզ կապիտուլյացիա էր, սակայն անվերապահ կապիտուլյացիա որոշակի տարրերով։
Սա ուղղակի ֆիքսենք իրականությանը սթափ նայելու և հետևություններ անելու համար»։
Հեշթեգներ.
Հայաստան
Ճգնաժամ