Ադրբեջանում նշում են Հաղթանակի օրը
|
|
|
|
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանում նշում են Մեծ Հաղթանակի հինգերորդ տարեդարձը։ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Շեխիդլեր խիաբանիում դիմեց ադրբեջանական ժողովրդին՝ տեղեկացնելով հայկական օկուպացիայից Շուշա քաղաքի ազատագրման մասին։
|
«Անսահման հպարտության զգացմունքով հայտարարում եմ, որ Շուշա քաղաքը ազատագրվե՜լ է օկուպացիայից։ Շուշան մե՜րն է։ Ղարաբաղը մե՜րն է։ Սրտանց շնորհավորում եմ ողջ ադրբեջանական ժողովրդին այս առիթով։ Սրտանց շնորհավորում եմ Շուշայի բոլոր բնակիչներին», - հայտարարել է նախագահ Ի.Ալիևը։
Պետության ղեկավարը նաև նշել էր, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը օկուպացիայից ազատագրվել է ավելի քան 200 քաղաք, գյուղ և ավան։
«Այդ օրերին բազմիցս դիմելով ադրբեջանական ժողովրդին՝ ես թշնամուն բռունցք եմ ցույց տվել։ Ես ասել եմ, որ սա՝ ոչ թե պարզապես բռունցք է։ Սա՝ երկաթե բռունցք է։ Այս երկաթե բռունցքով մենք ջախջախում ենք և կջախջախենք թշնամուն։ Միևնույն ժամանակ, այս բռունցքը՝ մեր միասնության խորհրդանիշն է։ Այսօր ադրբեջանական ժողովուրդը միավորվել է մեկ բռունցքի մե՜ջ։ Այդպես կլինի մի՜շտ։ Այս միասնությունը հավերժ կլինի։ Այս միասնությունը մեզ թույլ կտա ապագայում կատարել բոլոր խնդիրները։ Այս բոլոր տարիներին՝ 17 տարվա ընթացքում ես զգացել, տեսել եմ ադրբեջանական ժողովրդի աջակցությունը, տեսել եմ նրա վստահությունը, բարի կամքը իմ հանդեպ։ Սա ինձ ուժ է տալիս։ Սա՝ անփոխարինելի աջակցություն է իմ քաղաքականության համար։ Ես միշտ ադրբեջանական ժողովրդին վստահեցրել եմ, որ արժանապատվորեն, նվիրվածությամբ կծառայեմ իմ հայրենիքին, հարազատ ժողովրդին։ Ուրախ եմ, որ կատարեցի իմ խոսքը։ Ինչպես միշտ, հավատարիմ եմ իմ խոսքին։ Այս մասին այս պատմական օրը ադրբեջանական ժողովրդին տեղեկացնելը, թերևս, իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է», - մասնավորապես ասել է նախագահ Ի.Ալիևը։
Հինգ տարին՝ պատմության չափանիշներով կարճ ժամանակ է։ Բայց ադրբեջանական ժողովրդի համար այս տարիները դարձել են մտորումների, հաստատման և վստահ առաջընթացի ժամանակ այդ դարակազմիչ՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ի ամսաթվից հետո, երբ ազատագրվեց Ղարաբաղի սիրտը՝ Շուշան։ Հենց 2020 թվականի նոյեմբերի 8-ին գրվեց մեր ժողովրդի պատմության ամենանշանակալի և փառապանձ հաղթանակներից մեկը։ Ադրբեջանցի զինծառայողները հայ օկուպանտներից ազատագրեցին Շուշա քաղաքը։ Մեր քաջարի զինվորներն ու սպաները, հաղթահարելով դժվար լեռնային ռելևֆով տեղանքը, զառիթափ ժայռերը, խիտ անտառները, խորը կիրճերը և դժվար ու անանցանելի արահետները՝ թշնամուն վռնդեցին Շուշայից, որը համարվում է Ղարաբաղի մարգարիտը։ Այս օրը մեր պատմությունը ընդմիշտ բաժանեց «մինչ»-ի և «հետո»-ի։
Քաջության, վճռականության և միասնության գնով նվաճված հաղթանակը ոչ թե պարզապես վերականգնեց երկրի տարածքային ամբողջականությունը։ Նա ժողովրդին վերադարձրեց տասնամյակների օկուպացիայից խաթարված պատմական արդարության զգացումունքը։ Այդ ժամանակ, 2020 թվականի աշնանը, Ադրբեջանը ամբողջ աշխարհին ցույց տվեց. Ուժը՝ ոչ միայն զենքի, այլ նաև հավատքի, ոգու, արդարության մեջ է։
Անցած հինգ տարիները դարձան ստեղծագործման ժամանակաշրջան։ Ազատագրված հողերում վերականգնվում են քաղաքներ և գյուղեր, կառուցվում են նոր բնակավայրեր, վերածնվում է կյանքը, լսվում է ադրբեջաներենը, զարգանում են ենթակառուցվածքները, մարդիկ վերադառնում են։ Այսինքն, մարտադաշտում տարած հաղթանակը երկրորդ շունչ է առել՝ ի դեմս Ղարաբաղի վերածննդի։
Այսօր, նոյեմբերի 8-ը՝ ազգային հպարտության օր է, օր, երբ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է զգում ձեռք բերվածը պահպանելու և ամրապնդելու համար։ Հաղթանակը՝ ճանապարհի ավարտը չէ, այլ նոր դարաշրջանի սկիզբ է՝ ստեղծագործության, խաղաղության և սեփական ուժերում ինքնավստահության դարաշրջանի։
Եվ հետևաբար, նշելով Մեծ Հաղթանակի հինգերորդ տարեդարձը, Ադրբեջանը նորից վերահաստատում է 2020 թվականի գլխավոր դասը. երբ ազգը միասնական է, այն անպարտելի է։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հաղթանակի-օր