Ալիևները այցելել են Ադրբեջանի համազգային առաջնորդի գերեզմանին
  Ալիևները այցելել են Ադրբեջանի համազգային առաջնորդի գերեզմանին
12:51     08 11 2025    
Հայրենական պատերազմում հաղթանակի հինգերորդ տարեդարձի կապակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Պատվո ծառուղում այցելել են համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի գերեզմանին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նախագահ Իլհամ Ալիևը ծաղկեպսակ է դրել մեծ առաջնորդի գերեզմանին և հարգել նրա հիշատակը։

Այնուհետև առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հարգել է համազգային առաջնորդի հիշատակը։

Պետության ղեկավարը և առաջին տիկինը նաև հարգել են՝ մեծ առաջնորդի ուղեկից, ականավոր ակնաբույժ և ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի հիշատակը՝ ծաղիկներ դրել նրա գերեզմանին։

Հարգանքի տուրք է մատուցվել նաև հայտնի պետական գործիչ Ազիզ Ալիևի և պրոֆեսոր Թամերլան Ալիևի հիշատակին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիևներ   Ադրբեջան  


Լրահոս