ՊՆ-ն դիմել է պայմանագրային զինվորական ծառայություն անցնել ցանկացողներին
 ՊՆ-ն դիմել է պայմանագրային զինվորական ծառայություն անցնել ցանկացողներին
15:50     14 01 2026    
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Առանձին համազորային բանակում պայմանագրային զինվորական ծառայություն անցնել ցանկացող քաղաքացիների ընդունելություն:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ փաստաթղթերը կընդունվեն մինչև փետրվարի 15-ը Առանձին համազորային բանակի ուսումնավարժական կենտրոնում (Նախչըվան, թիվ 1 զինվորական ավան)։

Պայմանագրային զինվորական ծառայության դասընթացին կարող են մասնակցել 35 տարեկանից փոքր զինապարտները (բացառությամբ սպաների, ենթասպաների և միչմանների), ովքեր ունեն առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն և ավարտել են զինվորական ծառայությունը, ինչպես նաև մինչև 30 տարեկան կանայք և մինչև 40 տարեկան պահեստազորայինները, ովքեր անցել են պայմանագրային զինվորական ծառայություն և ցանկանում են փոխել կամ բարձրացնել իրենց որակավորումը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Բանակ  


Լրահոս