Զաքիր Հասանովը հանդիպել է՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատարի հետ
  Զաքիր Հասանովը հանդիպել է՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատարի հետ
10:20     20 10 2025    
Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Բրեդ Քուփերի գլխավորած պատվիրակության հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Հյուրերը նախ այցելել են Շեհիդների ծառուղի և հարգանքի տուրք մատուցել՝ հայրենիքի համար զոհվածների վառ հիշատակին։

Պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Զաքիր Հասանովը պատմել է՝ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ադրբեեջանական բանակում անցկացվող հաջող բարեփոխումների մասին։ Նախարարը գոհունակություն է հայտնել՝ ադրբեջանա-ամերիկյան կապերի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի կապակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ   Բանակ  


Լրահոս