Անկարայում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
  Անկարայում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
11:32     10 10 2025    
Հոկտեմբերի 9-ին կայացել է՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների 12-րդ եռակողմ հանդիպումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Անկարայում կայացած հանդիպմանն ընդգծվել է, որ մեր ժողովուրդների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև փոխադարձ համագործակցությունը զարգանում են պետությունների և կառավարությունների ղեկավարների ղեկավարությամբ։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին քննարկել են՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության զարգացումը, տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովումը, ինչպես նաև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության նոր հեռանկարները։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցությունը կարևոր դեր է խաղում՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության, ժողովուրդների կայուն զարգացման և բարեկեցության ապահովման գործում։

Կողմերը նաև ընդգծել են՝ եռակողմ և երկկողմ զորավարժությունների անցկացման կարևորությունը և մտքեր են փոխանակել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմական համագործակցության այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս