Սոֆի Լագուտը հայտարարել է` ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին նպաստելու իր մտադրության մասին
 Սոֆի Լագուտը հայտարարել է` ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին նպաստելու իր մտադրության մասին
09:11     20 09 2025    
Ֆրանսիայի նոր դեսպան Սոֆի Լագուն հայտարարել է՝ ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը ավանդ ներդնելու իր մտադրության մասին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ դիվանագետը այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ այսօրվա հանդիպումը։

Դիվանագետը նշել է, որ այսօրվանից սկսում է՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգացնելու իր առաքելությունը։

«Նախարար Ջեյհուն Բայրամովի հետ իմ առաջին հանդիպումից հետո, ես պատրաստ եմ Ֆրանսիայի դեսպանատան իմ թիմի, Ադրբեջանում ֆրանսիական ինստիտուտի և նրանց հետ, ովքեր կապեր են պահպանում մեր երկրների միջև՝ միասին աշխատել այդ նպատակներին հասնելու համար», - ընդգծել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս