Պարզաբանվել են Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները
 Պարզաբանվել են Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները
09:08     22 12 2025    
Պարզաբանվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և այսօր նախատեսված ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները։

Նախագահի աշխատակազմից ԱԶԵՐԹԱՋ-ին տեղեկացրել են, որ նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։

Իր խիտ գրաֆիկի պատճառով պետության ղեկավարը չի կարողանա մասնակցել այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը, որպես անդամ պետություն, պարբերաբար մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 9-10-ը Դուշանբեում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   ԱՊՀ  


Լրահոս