Բաքվում կկայանա թուրք-ադրբեջանական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը
 Բաքվում կկայանա թուրք-ադրբեջանական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը
09:51     22 12 2025    
Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատնից։

Նշվում է, որ հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-23-ին։

Նիստին մասնակցելու համար Ադրբեջան կժամանի Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանական կողմից նիստը կգլխավորի վարչապետ Ալի Ասադովը։

Նիստի ընթացքում կքննարկվեն երկու նախագահների կողմից սահմանված՝ փոխադարձ առևտուրը 15 միլիարդ դոլարի հասցնելու նպատակին հասնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս