Փաշինյանը՝ Սանկտ Պետերբուրգում. Շնորհակալություն եմ հայտնում Իլհամ Ալիևին
 Փաշինյանը՝ Սանկտ Պետերբուրգում.  Շնորհակալություն եմ հայտնում Իլհամ Ալիևին
10:59     22 12 2025    
Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում մեծ տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:

«Ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում մեծ տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։

Այս կապակցությամբ երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար։ Սա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակում առաջին կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Իլհամ-Ալիև  


Լրահոս