Ադրբեջանական ընկերությունները Չեռնոգորիայում ներդրել են գրեթե մեկ միլիարդ դոլար. Բայրամով
 Ադրբեջանական ընկերությունները Չեռնոգորիայում ներդրել են գրեթե մեկ միլիարդ դոլար.  Բայրամով
09:18     22 12 2025    
Ադրբեջանական ընկերությունները Չեռնոգորիայում ներդրել են շուրջ 1 միլիարդ դոլար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ առևտրաշրջանառության ներկայիս մակարդակը բավարար չէ։

«Մենք նաև քննարկեցինք համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Կարծիքներ փոխանակեցինք երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների վերաբերյալ», - նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Չեռնոգորիան արդյունավետ համագործակցություն են հաստատել մի շարք ոլորտներում, և մինչ օրս երկրների միջև ստորագրվել է 22 երկկողմ համաձայնագիր։

Նախարարն ընդգծել է, որ հարաբերությունները հիմնված են բարեկամության և երկարատև համագործակցության վրա։ Բայրամովը նաև կարևոր և ժամանակին է անվանել Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարի այցը Բաքու։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս