Ղազախստանի պատվիրակությունը ծանոթացել է ՆԱՏՕ-ի չափանիշների կիրառմանը ադրբեջանական բանակում
 Ղազախստանի պատվիրակությունը ծանոթացել է ՆԱՏՕ-ի չափանիշների կիրառմանը ադրբեջանական բանակում
14:54     30 06 2025    
Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև 2025 թվականի ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ Բաքվում տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են նախարարությունից, հանդիպման ժամանակ ղազախ հյուրերին ներկայացվել է «Ադրբեջանի բանակի օպերատիվ կարողությունների հայեցակարգին», ռազմական կրթական ոլորտի բարեփոխումներին, ռազմական կրթության համակարգում բարեփոխումներին, պաշտպանական պլանավորման շրջանակներում ծրագրավորման և բյուջետավորման համակարգի ներդրմանը նվիրված ճեպազրույց:

Այնուհետև Ղազախստանի պատվիրակությունը ծանոթացել է ադրբեջանական բանակում ՆԱՏՕ-ի չափորոշիչների կիրառմանը, ինչպես նաև զինանոցում գտնվող զենքին ու տեխնիկային։ Վերջում տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս