Բայրամովը բացել է Օմանում Ադրբեջանի դեսպանատունը
 Բայրամովը բացել է Օմանում Ադրբեջանի դեսպանատունը
09:47     30 10 2025    
Օմանում Ադրբեջանի դեսպանատուն է բացվել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա ընդգծել է, որ նոր դիվանագիտական առաքելությունն արտացոլում է երկու երկրների միջև աճող գործընկերության կարևոր փուլը:

«Մենք հանձնառու ենք խորացնել երկկողմ համագործակցությունը առևտրի, ներդրումների, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում՝ նոր հնարավորություններ բացելու Ադրբեջանի և Օմանի ժողովուրդների համար։ Այս քայլերը արտացոլում են մեր ընդհանուր կամքը՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունը, ժողովուրդների միջև կապերը և երկարաժամկետ գործընկերությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Օման  


Լրահոս