Ադրբեջանի ԱԳՆ. Թուրքիան տարածաշրջանում խաղաղության, արդարության և զարգացման խորհրդանիշ է
  Ադրբեջանի ԱԳՆ.  Թուրքիան տարածաշրջանում խաղաղության, արդարության և զարգացման խորհրդանիշ է
13:26     29 10 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Թուրքիային Հանրապետության օրվա կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ համապատասխան գրառումը զետեղվել է արտաքին քաղաքական գերատեսչության X սոցիալական հարթակի էջում։

«Մենք անկեղծորեն շնորհավորում ենք եղբայրական Թուրքիայի ժողովրդին և պետությանը հոկտեմբերի 29-ի՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 102-ամյակի կապակցությամբ։ Այս պատմական օրը հարգում ենք Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև մեր նահատակների և վետերանների հիշատակը։

Տարածաշրջանում խաղաղության, արդարության և զարգացման խորհրդանիշ դարձած Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես նաև աննախադեպ ադրբեջանա-թուրքական եղբայրությունը, կապրի հավերժ և կծառայի որպես օրինակ ապագա սերունդների համար։ Այս նշանակալի օրը մենք եղբայրական Թուրքիային մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց և վստահություն ենք հայտնում ադրբեջանա-թուրքական միասնության և եղբայրության հավերժության նկատմամբ։ Շնորհավոր Հանրապետության օրը, Թուրքիա»,- ասվում է գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս