Բիրոլ Աքգյուն. Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները օրինակ են ամբողջ աշխարհի համար
  Բիրոլ Աքգյուն.  Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները օրինակ են ամբողջ աշխարհի համար
10:08     30 10 2025    
Խաղաղության և կայունության հաստատումը ձեռնտու է ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև ամբողջ միջազգային հանրությանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը Բաքվում Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 102-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ։

Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները օրինակ են ամբողջ աշխարհի համար.

«Թուրքիան շարունակելու է վճռականորեն աջակցել Ադրբեջանին միջազգային հարթակներում։ Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանը ազատագրել է օկուպացված Ղարաբաղը և ապահովել իր լիակատար ինքնիշխանությունը իր պետական սահմանների շրջանակներում։ Հիմա պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու, զարգանալու և փոխգործակցությունը ամրապնդելու համար։ Խաղաղության և կայունության հաստատումը ձեռնտու է ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև ամբողջ միջազգային հանրությանը։ Հետևաբար, տևական խաղաղության ապահովումը մեր ամենամեծ ցանկությունն է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Աքգյուն   Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս