Նախչըվանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս. 2023-ի երկրաշարժից հետո Ադրբեջանն առաջինն էր, որ օգնության ձեռք մեկնեց
  Նախչըվանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս.  2023-ի երկրաշարժից հետո Ադրբեջանն առաջինն էր, որ օգնության ձեռք մեկնեց
11:42     30 10 2025    
Թուրք-ադրբեջանական եղբայրությունն այսօր հրաշալի օրինակ է ամբողջ աշխարհի համար։

Այս մասին Report-ին ասել է Նախչըվանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիպ Քայան։

«Երկու ժողովուրդներն էլ միշտ աջակցել են միմյանց։ Երկրաշարժից հետո [2023 թվականի փետրվարի 6-ի] Ադրբեջանն առաջինն էր, որ օգնության ձեռք մեկնեց։ Քահրամանմարաշում ցուցաբերված համերաշխությունը դրա վառ օրինակն է։ Մենք այժմ պաշտոնական ներկայացուցչությունների հետ իրականացնում ենք նախագծեր, որոնք կնպաստեն Նախչըվանի զարգացմանը», - ասել է գլխավոր հյուպատոսը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս կազդարարվի նոր նախագծերի մասին։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետության 102-ամյակը Նախչըվանում մեծ ոգևորությամբ է նշվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս