Գաֆարովա. Թուրքիան այսօր վերածվել է աշխարհի ամենահզոր պետություններից մեկի
  Գաֆարովա.  Թուրքիան այսօր վերածվել է աշխարհի ամենահզոր պետություններից մեկի
09:01     30 10 2025    
Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Գազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարները՝ հանրապետական համակարգի, աշխարհիկ կառավարման և ժողովրդավարական արժեքների վերաբերյալ, հիմք են հանդիսանում մեր եղբայրական երկրի կայուն զարգացման համար։

Ժամանակակից ականավոր քաղաքական և պետական գործիչ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարությամբ այսօր Թուրքիան վերածվել է աշխարհի ամենահզոր պետություններից մեկի։ Եղբայրական Թուրքիան, միջազգային հարաբերությունների նոր համակարգում իր առաջատար դիրքով, իր անկախ և բազմավեկտոր արտաքին քաղաքականության միջոցով ցուցաբերում է պատասխանատվություն, ազնվություն և հեռատեսություն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միլլի մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Սահիբա Գաֆարովան Բաքվում Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 102-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Նա նշել է, որ Մերձավոր Արևելքից մինչև Արևելյան Եվրոպա մի շարք ճգնաժամային տարածաշրջաններում Թուրքիայի ջանքերը ծառայում են խաղաղությանը և երկխոսությանը և խորը հարգանք ու համակրանք են առաջացնում ամբողջ աշխարհում։ Թուրքիայի դիվանագիտությունը ճկունության և իմաստության խորհրդանիշ է, իսկ նրա ձայնը՝ խաղաղության, կայունության և արդարության ձայնը։
Zinvor.info

Հեշթեգներ. Գաֆարովա   Թուրքիա  


Լրահոս