Բայրամով. Թուրքիան դարձել է ամենահզոր երկրներից մեկը
  Բայրամով.  Թուրքիան դարձել է ամենահզոր երկրներից մեկը
13:58     29 10 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Թուրքիային Հանրապետության օրվա առթիվ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Սրտանց շնորհավորում եմ մեր եղբայրական և բարեկամական Թուրքիային հոկտեմբերի 29-ի տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ, որը նշանավորում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը։

Թուրքիան դարձել է ամենահզոր երկրներից մեկը, որն ամեն օր ավելի հզոր է դառնում, արագ զարգանում և բարձր հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում։

Վստահ եմ, որ մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ մեր համատեղ ջանքերի շնորհիվ։

Այս նշանակալի օրը մաղթում եմ Թուրքիայի եղբայրական ժողովրդին հետագա խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն», - ասվում է գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս