Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Բաքվում ռազմական շքերթ կանցկացվի
 Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն.  Բաքվում ռազմական շքերթ կանցկացվի
16:41     16 10 2025    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն, նոյեմբերի 8-ին Բաքվում՝ Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթ կանցկացվի։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հղումով, շքերթի նախապատրաստական փորձերն անցկացվում են՝ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի, այդ թվում՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մասնակցությամբ։

Բաքվում և մայրաքաղաքի շրջակա տարածքներում անցկացվող փորձերի ընթացքում կատարվում են՝ ավիացիոն միջոցների թռիչքներ, ավտոմոբիլային միջոցների և մարտական տեխնիկայի, ինչպես նաև նավերի տեղաշարժ՝ սահմանված երթուղիներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս