Զաքիր Հասանովը հրամանատարներին հանձնարարել է բարձրացնել զորքերի մարտունակությունը
  Զաքիր Հասանովը հրամանատարներին հանձնարարել է բարձրացնել զորքերի մարտունակությունը
14:28     17 10 2025    
Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության նախարարության ղեկավարությունը ստուգել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մատակարարումը և մարտականպատրաստվածության մակարդակը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական գերատեսչությունից, նախարարության ղեկավարությունը այցելել է կոմանդոսային զորամաս և այլ ստորաբաժանումներ՝ ստուգելով ծառայողական անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների որակը։

Ծառայության պայմանները տեղում ուսումնասիրելուց հետո, պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը լրացուցիչ հանձնարարականներ է տվել ձմեռային նախապատրաստությունների, զորքերի մարտունակության հետագա բարձրացման, զենքի և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ պարագաների անխափան մատակարարման ապահովման վերաբերյալ։ Նախարարը հանդիպել է զինծառայողների հետ և քննարկել նրանց հետաքրքրող թեմաները։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Բանակ  


Լրահոս