Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
«Ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքից՝ մենք միշտ կանգնած ենք եղել մեր եղբայրների կողքին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունն անբաժան է մեր երկրի անվտանգությունից։ «Այդպես էլ լինելու է այսուհետ»,- ասել է նախարարը։
Նա թուրքական բանակն անվանել է «ուժ, որի վրա հույսը են դնում և վստահում են նաև բարեկամ ու եղբայրական երկրները»։
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ նախարարն ընդգծել է, որ ահաբեկիչներին թույլ չեն տա օգտվել երկրում ստեղծված անկայուն իրավիճակից։
Zinvor.info