Ադրբեջանն ու Ուզբեկստանը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
 Ադրբեջանն ու Ուզբեկստանը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
10:41     08 10 2024    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Ուզբեկստանի ԶՈՒ Հակաօդային պաշտպանության ուժերի և Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Բուրխանովին։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է ծավալվել երկու երկրների միջև ռազմական համագործակցության նոր հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Հանդիպման վերջում Ուզբեկստանի պատվիրակությանը մանրամասն տեղեկություններ են տրամադրվել Ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետում կատարվող աշխատանքների մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս