Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարության մեջ։ «Արևմտյան Ադրբեջանի մահալաներում էթնիկ զտումների արդյունքում, որտեղ ժամանակին ադրբեջանցիները կազմում էին բնակչության մեծամասնությունը և որոնք ադրբեջանական մշակույթի, գրականության և արվեստի կենտրոններ էին, ոչ մի ադրբեջանցի չմնաց, Ադրբեջանի մշակութային ժառանգությունը լրջորեն տուժեց:
Նախագահ Իլհամ Ալիևի վստահությունը, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հայրենիքը, մեզ համար մոտիվացիայի մեծ աղբյուր է։ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրումը, Մեծ վերադարձի ծրագրի իրականացումը վկայում են այն մասին, որ մենք շուտով վերադառնալու ենք հայրենիք։ Մենք լիովին աջակցում ենք նախագահի խոսքերին արդարության վերականգնման, ադրբեջանական ժողովրդի միասնության և անսասանության մասին։ Մենք ակտիվորեն կմասնակցենք Ադրբեջանի կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններին՝ խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ճանապարհով մեր վերադարձը հայրենի հողեր ապահովելու համար», - ասվում է համայնքի հայտարարության մեջ: