ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների մասին
 ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների մասին
11:54     24 07 2024    
Հուլիսի 23-ին Մոսկվայում կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, խորհրդակցություններին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, իսկ ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Խորհրդակցությունների ընթացքում մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել ադրբեջանա-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման ներկա վիճակի և հեռանկարների, օրակարգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս