Ադրբեջանցի պահեստազորայինները կատարելագործում են մարտական ​​հմտությունները
 Ադրբեջանցի պահեստազորայինները կատարելագործում են մարտական ​​հմտությունները
14:22     12 02 2024    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ N զորամասում սկսվել են զինապարտների հերթական ուսումնական հավաքները։

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են ՊՆ-ից, պահեստի զինծառայողները հավաքագրման կետի շտաբում անցել են գրանցում և բուժզննում, որից հետո նրանց տրամադրվել է զինվորական հագուստ և այլ տեսակի ապահովում։

Նշենք, որ հավաքների շրջանակներում կկատարվեն տարբեր առաջադրանքներ՝ զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակի հետագա բարձրացնելու նպատակով։ Հավաքների նպատակն է՝ զինծառայողների մարտական հմտության, ռազմական որակավորման կատարելագործումը, ադրբեջանական բանակի զինանոցում առկա ժամանակակից զենքի և ռազմական տեխնիկային ծանոթացումը, դրանց շահագործման կանոնները սովորեցնելը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս