Լաչինում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայողներ են զոհվել
  Լաչինում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայողներ են զոհվել
21:06     04 01 2024    
Լաչինի շրջանի լեռնային տեղանքում զինվորական մեքենայի վթարի հետևանքով զոհվել են՝ ադրբեջանական բանակի զինծառայողներ Իսմայիլով Հասան Ումիդ օղլուն և Ախունդով Սախավեթ Ֆարասաթ օղլուն։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ցավակցություն է հայտնել վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

Ղարաբաղյան Report բյուրոյի տվյալներով՝ մեքենայում եղել է 11 մարդ։ Նրանցից 2-ը զոհվել է, 2-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են Խանքենդիի հիվանդանոց։ Մնացած տուժածները տեղափոխվել են Բարդայի կենտրոնական հիվանդանոց։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս