Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ-ին, նախ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն։ Հյուրը քայլել է պատվո պահակախմբի մոտով, հնչել են երկու երկրների պետական օրհներգները։
Ռազմածովային ուժերի շտաբի շենքում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի ռազմական նավաստիների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Հատուկ նշվել է Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման և փորձի փոխանակման նպատակով։ Հանդիպմանը նաև տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Zinvor.info