Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, ապրիլի 26-ին ՄԱԿ-ի՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում, որի գրասենյակը գտնվում է Թայլանդում, «Ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանում տարածաշրջանային համագործակցության միջոցով ճգնաժամերից հետո ավելի դինամիկ զարգացման ապահովում» թեմայով նիստում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի լիովին, անհապաղ և անվերապահ դուրս բերումը պահանջող 4 բանաձև է ընդունել: Սակայն այդ բանաձևերը Հայաստանի կողմից երբեք չեն կատարվել: Երկակի ստանդարտներից խուսափելու համար, ես կոչ եմ անում գործընկեր երկրներին՝ միանալ ջանքերին, որոնք ուղղված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման մեխանիզմների առաջարկմանը և պատրաստմանը: Մենք ականատես եղանք, երբ մի քանի օրվա ընթացքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևեր կյանքի կոչվեցին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ բանաձևերը 27 տարի մնացին անկատար: Ոչ մի հույս չկար նրա համար, որ Հայաստանը կկատարի բանաձևերի պահանջները: Այս ամենի ընթացքում, Հայաստանի նկատմամբ ոչ մի ճնշում չի գործադրվել, դրա դեմ պատժամիջոցներ չեն կիրառվել:
44-օրյա Երկրորդ Հայրենական պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերը լիովին ոչնչացվել են: 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանը ստիպված էր ստորագրել կապիտուլյացիայի ակտը: Այսպիսով, հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտվեց: Հակամարտությունը մնաց պատմության մեջ», - ասել է պետության ղեկավարը: