«Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք: Արդեն մեկ տարի է` ինչ ավարտվել է պատերազմը, և ռուս խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղում: Այս ընթացքում, առանձին միջադեպերը չհաշված, իրավիճակը կայուն է, ընդհանուր առմամբ մենք գոհ ենք: Իհարկե, շարունակում են մնալ որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: Մասնավորապես, կա օտարերկրացիների հարցը, որ պետք է Ադրբեջանից թույլտվություն ստանան ներկայում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող մեր տարածքներում երթևեկելու համար»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին` գոհացնո՞ւմ է իրեն ռուս խաղաղապահների առաքելությունը: