Իլհամ Ալիև. Հավանաբար, հայերը պետք է Հայաստանի Պնախարարությունը վերանվանեն կեղծիքի նախարարություն
  Իլհամ Ալիև.  Հավանաբար, հայերը պետք է Հայաստանի Պնախարարությունը վերանվանեն կեղծիքի նախարարություն
12:56     11 10 2021    
Մենք շատ կեղծիքներ ենք լսել պատերազմի ժամանակ Հայաստանի պաշտոնական մարմիններից, հավանաբար, նրանք պետք է Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերանվանեն կեղծիքի նախարարություն: այնքան կեղծ, անհեթեթ տեղեկատվություն է ստացվել, որ և մենք, և միջազգային փորձագետները ուղղակի ապշել ենք։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ մասին հոկտեմբերի 9-ին՝ Խոջավենդի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանական հասարակությանը լավ հայտնի է, որ հայկական մամուլում՝ Հադրութի գործողությունների հետ կապված եղել է բավականին շատ կեղծ տեղեկատվություն։ Այն Այն բանից հետո, երբ մենք օկուպանտներից մաքրեցինք Հադրութի շրջակայքի բոլոր լեռները, պարզ դարձավ, որ ավանի գրավումը պարզապես պահանջում է որոշակի ժամանակ։ Մենք աշխատեցինք ավանը վերցնել քիչ կորուստներով և հասանք դրան։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը և նրա արտաքին գործերի նախարարությունը հայտարարում էր, որ Հադրութը գտնվում է հայերի ձեռքում։ Իբր նրանք հերթական անգամ ձեռնարկել են տակտիկական նահանջ և ներկա ժամանակ վերադարձել են Հադրութ, այնտեղից արտաքսելով ադրբեջանցի զինվորներին։ Հետևելով բոլոր այս կեղծիքներին, ես ուղղակի զարմանում էի, որովհետև ակնհայտ էր, որ Հադրութը արդեն մեր ձեռքում է։ Ես՝ Հադրութում Ադրբեջանի դրոշը բարձրացնելու հրաման տվեցի, որպեսզի վերջ տալ հայկական կեղծիքին։ Միայն նրանից հետո, երբ ադրբեջանցի զինվորները և սպաները Հադրութում բարձրացրին մեր պետական դրոշը և զեկուցեցին ինձ՝ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը խոստովանեց, որ Հադրութը գտնվում է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական քարոզչությունը և օկուպացիայի ժամանակ, և պատերազմի ժամանակ, և հետպատերազմյան ժամանակ կառուցվել է կեղծիքի վրա։ Կեղծ է և նրանց պատմությունը, և անցյալը, և պետականությունը, և դիցաբանությունը։ Համաշխարհային հայությունը իրենց ապրելու երկրներում ուղղակի ստեղծել են այնպիսի կեղծ կարծիք, որ իբր Հայաստանի բնակչությունը դարեր ի վեր ապրել է այստեղ։ Հայերը XIX դարում Հադրութ են վերաբնակեցվել Իրանից։ Սա գիտեն բոլորը։ Մինչև այդ ժամանակ հայերը այստեղ չեն ապրել։ Նրանք կեղծել են պատմությունը, իսկ այսօր կեղծում են ներկա իրողությունները։ Մենք շատ կեղծինք ենք լսել պատերազմի ժամանակ Հայաստանի պաշտոնական մարմիններից, հավանաբար, նրանք պետք է պատշպանության նախարարությունը վերանվանեն կեղծիքի նախարարություն,- այնքան սուտ, անհեթեթ տեղեկատվություն է ընդունվել, որ և մենք, և միջազգային փորձագետները պարզապես ապշել էինք։ Հադրութի հետ կապված այդ կեղծիքը հասել էր գագաթնակետին, որովհետև Հադրութի ազատագրումը՝ բարոյահոգեբանական մեծ ցնցում էր առաջացրել Հայաստանում։

Առաջին հերթին նրա համար, որ նրանք համարում էին, որ ադրբեջանական բանակը երբեք չի կարողանա ազատագրել Հադրութը։ Երկրորդը, որովհետև, Հադրութը հանդիսանում էր նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հադրութի շրջանի վարչական կենտրոնը, շրջկենտրոնը։ Հայաստանի ղեկավարությունը և հայ հասարակությունը տեսան, որ բոլոր հողերը հանդիսանում են մերը՝ և Ֆիզուլին, և Ջաբրայիլը, և Զանգիլանը, և Հադրութը, և Սուգովուշանը։ Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում գտնվող բնակելի ավանների ազատագրումը Հայաստանին ցույց տվեց, որ մենք կանգ չենք առնի մինչև այն ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի պարտավորվի իր զորքերը դուրս բերել մեր հողերից։ Եվ մենք կանգ չառանք։ Նրանից հետո, երբ Հայաստանը պատրաստ էր ստորագրել կապիտուլյացիայի մասին ակտը, նրանից հետո, երբ մենք ստացանք այդ մասին տեղեկատվություն, մենք ասացինք. Այո, կանգ ենք առնում, և կանգ առանք, մնացած շրջանները վերադարձրեցինք քաղաքական ճանապարհով։

Հետևաբար Հադրութի գործողությունը ուներ շատ մեծ նշանակություն և ռազմավարական, և պատմական, և բարոյահոգեբանական տեսակետից։ Այսօր նախկին Լեռնային Ղարաբաղի նախկին Հադրութի շրջանը լիովին ազատագրվել է օկուպացիայից։ Պատերազմի ավարտից հետո, Հայաստանի Շիրակի մարզից նախկին Հադրութի մի քանի գյուղեր է ուղարկվել հատուկ դիվերսին խումբ։ Նոյեմբերի վերջին նրանք անցնելով Լաչինի միջանցքով, ներթափանցել էին այդ շրջանները, և ինչպես ձեզ հայտնի է, զինաթափվել և կալանավորվել են։ Այն զինծառայողները, ովքեր հանցագործություններ չէին կատարել, վերադարձվել են, հանցագործություններ կատարած զինծառայողները, դիվերսանտները ստիպված եղան կանգնել դատարանի առջև։ Այսինքն, ուզում եմ ասել, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո, շուրջ 20 օր անց, Հայաստանի կողմից կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրումից երկու շաբաթ հետո, նրանք նորից փորձեցին հարձակում գործել Հադրութի վրա։ Բայց Ադրբեջանի զինված ուժերը անհրաժեշտ քայլեր ձեռնարկեցին։

Ադրբեջանի վարչատարածքային բաժանման համաձայն՝ Հադրութ ավանը հանդիսանում է Խոջավենդի շրջանի բաղկացուցիչ մասը, և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին պատկանող Հադրութի և Մարտունիի շրջանները իր ժամանակին միավորվել էին՝ դրանք մենք էինք միավորել, և ստեղծվել էր Խոջավենդի շրջան։ Պետք է ասեմ, որ նախկին Մարտունիի շրջանի մոտավորապես 55-60 տոկոսը ազատագրվել է օկուպանտներից, և Ադրբեջանի քաղաքացիները այդ շրջաններ նույնպես կվերադառնան»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս