Ալիև. Նոր փուլ է սկսվել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության փուլը
  Ալիև. Նոր փուլ է սկսվել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության փուլը
14:52     21 10 2025    
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության փուլ է սկսվել։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջան-Ղազախստան Միջպետական բարձրագույն խորհրդի երկրորդ նիստում, հաղորդում է Zinvor.info-ն։

«Այսօր սկսվում է, ես նույնիսկ կասեի, սկսվել է նոր փուլ. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության փուլը։ Եվ վերջին բախումներից ընդամենը երկու տարի անց, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի բավականին բարձր մակարդակ», - նշել է պետության ղեկավարը։ Նա ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, որը արժանի է ամենաբարձր գովասանքի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալիև  


Լրահոս