Ադրբեջանի նախագահը՝ Զանգեզուրի միջանցքի բացման մասին
  Ադրբեջանի նախագահը՝ Զանգեզուրի միջանցքի բացման մասին
17:42     21 10 2025    
Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Բացի դրանից, ինչ մենք պլանավորում և իրականացնում ենք, Զանգեզուրի միջանցքի նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանում բոլոր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները պատրաստ կլինեն մինչև հաջորդ տարվա կեսերը։ Հուսով ենք, որ դա նույն տեմպերով կիրականացվի նաև այլ երկրներում, և այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», - ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգեզուր  


Լրահոս