Ավարտվել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի հատուկ նշանակության ուժերի համատեղ վարժանքները
  Ավարտվել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի հատուկ նշանակության ուժերի համատեղ վարժանքները
10:49     31 10 2025    
Ավարտվել են «Անխորտակելի գործընկերություն-2025» համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի Զինված ուժերի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական գվարդիայի հատուկ նշանակության ջոկատայինների մասնակցությամբ։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին տեղեկացրել են, որ փակման արարողությանը ելույթ ունեցողները նշել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի հատուկ նշանակության ուժերի միջև համագործակցության հաջող զարգացումը և մեր երկրում անցկացվող համատեղ վարժանքների կարևորությունը փորձի փոխանակման, մարտական պատրաստության մակարդակի բարձրացման և փոխգործակցության ամրապնդման առումով։

Վարժանքներից հետո տեղի է ունեցել աչքի ընկած զինծառայողների պարգևատրման արարողությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄԷ  


Լրահոս