Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին շնորհավորանքի համար
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին շնորհավորանքի համար
09:32     31 10 2025    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհակալություն է հայտնել մի շարք բարեկամ և եղբայրական երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 102-ամյակի կապակցությամբ շնորհավորանքի համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջնորդը համապատասխան հաղորդագրություն է զետեղել X սոցիալական ցանցում՝ կից հրապարակելով շնորհավորանքներ ուղարկած երկրների և միջազգային կազմակերպությունների դրոշները։

«Թուրք ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք շնորհավորել են մեզ Հանրապետության հիմնադրման 102-ամյակի կապակցությամբ, նաև բարի մաղթանքների համար։ Իմ ողջույնն ու սերն եմ փոխանցում կիպրոսցի թուրքերին, ամբողջ աշխարհում ապրող թուրքական սփյուռքին, մեր եղբայրներին, բարեկամներին և դաշնակիցներին», - գրել է Էրդողանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս