Զախարովա. Մոսկվան և Բաքուն երկխոսություն են վարում Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի շուրջ
  Զախարովա.  Մոսկվան և Բաքուն երկխոսություն են վարում Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի շուրջ
12:17     31 10 2025    
Մոսկվան և Բաքուն երկխոսություն են վարում Ռուսաստանի քաղաքացիների հայրենիք շուտափույթ վերադարձի շուրջ։

Այս մասին NEWS.ru-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկու երկրների (Ադրբեջանի և Ռուսաստանի - խմբ.) համապատասխան գերատեսչությունները երկխոսություն են վարում Ռուսաստանի քաղաքացիների հայրենիք շուտափույթ վերադարձի շուրջ։ Երկրորդ, մենք արդեն հայտնել ենք, որ մեր լրագրողները վերադարձել են Ռուսաստան. «Սպուտնիկ-Ադրբեջան» լրատվական գործակալության ղեկավար Իգոր Կորտավիխը վերադարձել է հոկտեմբերի 19-ին, իսկ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը՝ հոկտեմբերի 25-ին», - հայտարարել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Մոսկվա   Բաքու  


Լրահոս