Հիքմեթ Հաջիևը և Աբդուլլահ Էրենը քննարկել են TIKA-ի գործունեությունն Ադրբեջանում
  Հիքմեթ Հաջիևը և Աբդուլլահ Էրենը քննարկել են TIKA-ի գործունեությունն Ադրբեջանում
09:14     31 10 2025    
Համագործակցության և համակարգման թուրքական գործակալության (TIKA) նախագահ Աբդուլլահ Էրենը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Էրենը համապատասխան գրառում է կատարել սոցիալական ցանցերում։

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ համապարփակ խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանում կազմակերպության գործունեության վերաբերյալ.

«Այս ջանքերը, որոնք մեր եղբայրության դրսևորումներից մեկն են, արտացոլում են մեր ընդհանուր պատմությունը, մշակույթը և հոգևոր միասնությունը։ Մենք վճռականորեն կշարունակենք համատեղ նախագծեր իրականացնել և ամրապնդել մեր հարաբերությունները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Աբդուլլահ-Էրեն  


Լրահոս