Այս մասին հունվարի 12-ին՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է
Zinvor.info-ն։
«Հաջորդ հարցը՝ տարբեր տեսակի սպառազինությունների ժամանակակից համակարգերի ձեռքբերումն է: Մենք միշտ կարևորել ենք այդ հարցը, քանի որ ռազմական տեխնոլոգիաները զարգանում են, և մենք միշտ ցանկանում ենք գնել լավագույն տեխնոլոգիաները: Ինչպես գիտեք, մենք խնդիրներ չունենք՝ մեզ զենք վաճառել ցանկացողների թվի հարցում:
Երրորդը՝ Զինված ուժերի մարտունակության բարձրացումն է։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ոչ միայն մեծ Հաղթանակ է, այլև նշանակալի փորձ ռազմական գործողությունների ոլորտում։ Սա զինված ուժերի փորձություն է ոչ թե ուսումնական պայմաններում, այլ գործնականում, և մեր զինված ուժերը պատվով են անցել այս փորձությունը։. Սակայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց մեզ հետագա անելիքները, ռազմական ենթակառուցվածքի որ տարրերը կամ չօգտագործեցինք, կամ օգտագործեցինք շատ սահմանափակ ձևաչափով, կամ դրանք թույլ էին։ Սա նույնպես մեծ փորձ է: Սակայն, հասկանալի պատճառներով, այժմ ավելին ասել չեմ կարող։ Կոմանդոսի ուժերի ստեղծումը մեր ռազմական ներուժի բարձրացման ընդամենը մեկ տարրն է, բայց դա շատ կարևոր տարր է։ Այս գործընթացը սկսվել է և, ինչպես ասացի, շարունակվելու է»,- ընդգծել է պետության ղեկավարը։