Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսաձևաչափով ելույթ ունենալով՝ Չմիավորման շարժման 60-ամյակին նվիրված հոբելյանական ֆորումին, որն այսօր մեկնարկել է Բելգրադում:
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հայաստանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Ադրբեջանի վրա, ինչին ի պատասխան՝ ադրբեջանական բանակը հակահարձակողական գործողություն իրականացրեց սեփական տարածքներում և ազատագրեց օկուպացված տարածքները:
«44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում լիակատար պարտություն կրելով՝ Հայաստանը ստիպված եղավ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել կապիտուլյացիայի ակտը: Ադրբեջանն ինքն է ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերոհիշյալ բանաձևերի կատարումը, կարգավորել է 30-ամյա հակամարտությունը և ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ Լ հակամարտությունը մնացել է անցյալում: