Ադրբեջանի նախագահ. Մենք հերքում ենք Ադրբեջանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն հերքում է Ղարաբաղում, Իրանի հետ սահմանին Իսրայելի ներգրավվածության մասին հայտարարությունները։
|
Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ալիեւը նման հայտարարությունը զառանցանք եւ Ադրբեջանը Իրանի հասարակության աչքում վարկաբեկելու փորձ է անվանել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք հերքում ենք Ադրբեջանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները իբր Իսրայելին ազատագրված հողեր հրավիրելու հետ կապված։ Դա զառանցանք է։ Դա պարզապես պատրվակ է Ադրբեջանին վարկաբեկելու համար՝ հաշվարկված ներքին հանրության համար։ Ամեն մեկը կարող է գնալ եւ համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Ամեն բան ավերված է։ Երկրորդ՝ մենք պահանջում ենք, որպեսզի մեզ հարգեն այնպես, ինչպես մենք ենք հարգում մյուսներին»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Հեշթեգներ.
Գերագույն-Գլխավոր-Հրամանատար
Իլհամ-Ալիեւ