Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:
Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում. «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել տարածաշրջանային կապի նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ, Հյուսիս-Արևմուտք տրանսպորտային միջանցքները: Այժմ մենք աշխատում ենք Զանգազուրի տրանսպորտային միջանցքի վրա, որը մաս է կազմելու Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպայի հետ կապող Արեւելք-Արեւմուտք միջանցքին: Այս միջանցքը թույլ կտա Ադրբեջանին ամրապնդել իր դիրքերը որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես հրավիրում եմ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի գործընկեր երկրներին դիտարկել տարածաշրջանային այս ծրագրի ներուժը»: