Փաշինյանը հայտնել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի ձևավորման մասին
 Փաշինյանը հայտնել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի ձևավորման մասին
09:28     20 10 2023    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ միջնորդությամբ ձևավորվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ուզում եմ ընդգծել, որ Բրյուսելում իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումների ընթացքում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ, ըստ էության, մշակվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ։ Սա արտացոլված է նաև Գրանադայում ստորագրված քառակողմ հայտարարության մեջ»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը կարծում է, որ «կողմերի հավատարմությունը այս ճանապարհային քարտեզին կարագացնի խաղաղության գործընթացը»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Բաքվ   Երևան