Իլհամ Ալիեւն ուղերձով դիմել է ժողովրդին Շուշայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Իլհամ Ալիեւն ուղերձով դիմել է ժողովրդին Շուշայից.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:22     20 03 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ու նրանց դուստրը՝ Լեյլա Ալիևան, տոնական խարույկ են վառել Շուշայում:

Այնուհետև պետության ղեկավարը հանդես է եկել ելույթով:

Zinvor.info-ն ընթերցողների ուշադրոթյանն է ներկայացնում նախագահի ելույթը:

«Այս տարի մենք Նովրուզ Բայրամը նշում ենք Շուշայում, Ջըդըր դյուզում: Սա պատմական իրադարձություն է: 2004 թվականից ի վեր, ամեն տարի շնորհավորելով ադրբեջանական ժողովրդին Նովրուզ Բայրամի կապակցությամբ, ես ասել եմ, որ մենք կվերադառնանք հայրենի հողեր: Ես ասել եմ, որ կվերականգնենք երկրի տարածքային ամբողջականությունը: Ասել եմ որ մեր հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո, մենք Նովրուզ Բայրամը նշելու ենք Ղարաբաղում, և այդ օրը եկել է: Այսօր մենք Նովրուզ Բայրամը նշում ենք մեր հնագույն քաղաքում, Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշայում: Սա պատմական իրադարձություն է: Սա մեծ երջանկություն է: Ալլահը լսեց ադրբեջանական ժողովրդի աղոթքները: Ամեն տարի Նովրուզի տոնի նախօրեին մենք բոլորս հավանաբար մտածում և ասում էինք միմյանց, որ հաջորդ տարի մենք Նովրուզի տոնը նշելու ենք Ղարաբաղում, հաջորդ տարի մենք Նովրուզի տոնը նշելու ենք Շուշայում, և այդ օրը եկել է: 28 տարի անց մենք վերադարձանք Շուշա: Մենք Նովրուզ Բայրամը նշում ենք Ջըդըր դյուզում, մենք վերականգնեցինք պատմական արդարությունը:

Այսօր մենք ազատ Շուշա նշում ենք մեր ազգային տոնը՝ Նովրուզ բայրամը: Շուշան 28 տարի գտնվել է գերության մեջ: 28 տարի այն ավերվել և ոչնչացվել է ատելի թշնամու կողմից: Ավերածությունների է ենթարկվել Շուշայի պատմական տեսքը: Թշնամին ուզում էր հայկականացնել Շուշան, Շուշայում ջնջել ադրբեջանական ժողովրդի ժառանգությունը: Բայց դա նրան չհաջողվել:

Մենք կվերականգնենք Շուշան, անպայման կվերականգնենք: Վերականգնման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այսօր, գտնվելով Շուշայում, արդեն ծանոթանում եմ իմ կողմից տված հանձնարարականների կատարման ընթացքին: Մենք կվերականգնենք ոչ միայն Շուշան, այլև բոլոր ազատագրված հողերը: Սկսվել են ստեղծագործական աշխատանքներ, մեկնարկել են ենթակառուցվածքային նախագծեր: Վնասները հաշվարկվում են, պատրաստվում են քաղաքների գլխավոր հատակագծերը: Նախ և առաջ պատրաստվում է Աղդամ քաղաքի և ամբողջ Աղդամի շրջանի գլխավոր հատակագիծը, որի նախնական տարբերակը ներկայացվել է ինձ: Ներկայումս դրա ուղղությամբ աշխատանքներ են տարվում՝ հաշվի առնելով իմ հանձնարարականները, և մոտ ապագայում գլխավոր հատակագիծը կհաստատվի: Դրանից հետո վերականգնման աշխատանքները կսկսվեն բոլոր ազատագրված հողերում: Հայերը 30 տարի ավերել են մեր հողերը: Եվ մենք դրանք կվերականգնենք, քանի որ, այդ հողերի տերերը մենք ենք՝ ադրբեջանական ժողովուրդը:

Այսօր Ջջըդըր դյուզում նշելով Նովրուզի տոնը, ես հպարտությամբ ասում եմ. «Շուշա, դու ազատ ես», «Շուշան Ադրբեջանն է», «Ղարաբաղը Ադրբեջանն է»:

Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս