Նախագահ. Մենք Ադրբեջանը վերածել ենք՝ միաջազգային ասպարեզում մեծ հեղինակություն և հարգանք ունեցող երկրի
  Նախագահ.  Մենք Ադրբեջանը վերածել ենք՝ միաջազգային ասպարեզում մեծ հեղինակություն և հարգանք ունեցող երկրի
02:46     06 03 2021    
«Մենք հետևողականորեն իրագործում ենք ողջ աշխատանքը, և եթե նայենք մեր պատմության վերջին 17 տարիներին, ապա կտեսնենք, որ դրված էին նպատակներ, նպատակները ճիշտ էին բնորոշվել, մենք հասել ենք այդ նպատակներին և դրանից հետո մեր աժջև նոր նպատակներ ենք դրել։ Այսպիսով, մենք կայուն զարգացում ենք ապահովել, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում, Ադրբեջանը վերածել ենք միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն և հարգանք ունեցող երկրի, և լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք մեր տարածքային ամբողջականության վերականգնումը»։

Zinvor.info-ն հայտնում է, որ այդ մասին՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության VII համագումարում իր ելույթում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նշելով, որ «Ենի Ազերբայջան» կուսակցությունը կապված է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անվան հետ՝ պետության ղեկավարը ընդգծել է, որ Նախչըվանում իր աշխատանքի ժամանակահատվածում դրսևորած նրա քաղաքական փորձը, գիտելիքները, ժողովրդի առջև ծառայությունները, իսկական հայրենասիրությունը և իր ժողովրդին հավատարմությունը՝ նրա շուրջ համախմբեցին Ադրբեջանի առաջադեմ մարդկանց։ Նրա խոսքով, այստեղ կարևոր դեր է խաղացել՝ Հեյդար Ալիևի կողմից նախորդ դարի 70-ական թվականների և 80-ական թվականների սկզբին անցկացրած աշխատանքը։

«Ես բազմիցս ասել եմ այդ մասին, և կուսակցության անդամները լավ գիտեն դա, երիտասարդ սերունդը պետք է իմանա, որ, երբ Հեյդար Ալիևը 1969 թվականին սկսեց ղեկավարել Ադրբեջանը, Ադրբեջանի Հանրապետությունը բոլոր չափանիշներով գտնվում էր վերջին տեղում՝ Խորհրդային Միության միութենական հանրապետությունների շարքում։ Հեյդար Ալիևի գործունեության արդյունքում 1982 թվականին այն եղել է առաջատար տեղերում։ Եթե երկու հանրապետություններ եղել են դոնոր-հանրապետություն, ապա նրանցից մեկը եղել է Ադրբեջանը։ Այդ ժամանակ նրա կողմից անցկացված աշխատանքը զգալի աստիճանով զարգացրել, աշխուշացրել էր արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և թեթև արդյունաբերությունը, և մարդիկ հիշում են այդ ժամանակները»,- ասել է նա։

Պետության ղեկավարը ընդգծել է, որ Հեյդար Ալիևի վճռականությունը, համարձակությունը, իմաստությունը, ժողովրդի հետ մշտական շփումները, կոռուպցիայի և կաշառակերության դեմ անողոք պայքարը՝ արդարացիորեն ժողովրդական մեծ հարգանք բերեցին նրան։
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս